Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նաև` Մատային

Նաև` Մատային
21.06.2013 | 12:21

Առաջիկա մրցաշրջանին ընդառաջ բավականին ակտիվ տրանսֆերային քաղաքականություն է իրականացնում կատալոնյան «Բարսելոնը»: Ֆուտբոլասերներին հայտնի է, որ նրա սեփականությունն է արդեն դարձել բրազիլացի Նեյմարը, ով, ի դեպ, բավականին լավ խաղով է աչքի ընկնում այս օրերին Բրազիլիայում ընթացող համադաշնության գավաթի խաղարկությունում, որտեղ երկու խաղում խփել է արդեն երկու գոլ: Բարսելոնյան մյուս թիրախը «Չելսիի» կազմում հանդես եկող քսանհինգամյա Խուան Մատան է, ում տրանսֆերային արժեքը երեսուն միլիոն ֆունտ ստեռլինգ է: Կատալոնյան ակումբը, ինչպես տեսնում ենք, հետևողականորեն ամրացնում է հարձակման գիծը` փնտրելով Լիոնել Մեսիին ակտիվորեն օժանդակելու ունակ ուժեր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1948

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

12.07.2026